Բավ է պառակտվել
04-11-2015 12:45

Ադրբեջանում կարգելեն գուշակությունը

Ադրբեջանում մտադիր են պաշտոնապես արգելել գուշակությունը: Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Կուրբանլիին հայտնել է, որ միայն պաշտոնատար անձանց մասնակցությամբ կրոնական արարողությունների եւ միջոցառումների անցկացման հետ կապված օրինագիծ են մշակում, որը ներկայացվելու է Նախարարների կաբինետին: Արգելվելու է նաեւ գուշակությամբ զբաղվող մարդկանց գործունեությունը: «Երկնային կրոններում, այդ թվում՝ իսլամում, առանց այն էլ գուշակությունը մեղք է համարվում»,- հայտարարել է Կուրբանլին: Նա նշել է, որ նշված օրենքը գուշակությամբ զբաղվող մարդկանց համար պատիժ կսահմանի: