Բավ է պառակտվել
20-11-2014 14:31

Ադրբեջանում մոլագարը բռնաբարել է 54 երեխաների

Ադրբեջանում 46-ամյա տղամարդը պատիժ է կրում 54 երեխաների բռնաբարելու համար: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Էլչին Բեհբութովը եւ նրա տեղակալ Բահման Իմանովը մոնիթորինգներ են անցկացրել ոստիկանության Զարդոբի, Աղջաբեդի, Բեյլագանի, Հորադիզի, Իմիշլիի, Սահաթլինի, Սաբիրաբադի շրջանների բաժանմունքների ժամանակավոր պահման մեկուսարաններում: Բեհբուդթվը հայտարարել է, որ մոնիթորինգի ընթացքում լուրջ իրավախախտումներ չեն հայտնաբերվել: Նա նշել է, որԱղջաբեդի ոստիկանության բաժնում հանդիպել է մեղադրյալներից մեկի հետ: «Մենք հանդիպեցինք մեղադրյալ 46-ամյա Ալի Գյուլմալիեւի հետ, որը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 150.1 հոդվածի հատկանիշներով (սեռական բնույթի բռնի գործողություններ): Նրան մեղադրում եմ 54 մարդու բռնաբարության մեջ, որոնցից 8-ը մանկահասակ տղաներ են, մնացածը՝ դեռահասներ: Նա մասնակիորեն ընդունել է մեղքը»: