Բավ է պառակտվել
25-01-2016 12:03

Արտարժույթը կայունացնելու նպատակով Ադրբեջանում պետական պարտատոմսեր կթողարկվեն

Արժութային շուկայում իրավիճակը կայունացնելու և բնակչության դրամական ռեսուրսները շրջանառության մեջ ներգրավելու նպատակով Ադրբեջանի կառավարությունը մոտ ապագայում պետական պարտատոմսեր կթողարկի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: Ըստ նրա, պարտատոմսերի տոկոսները մանաթով գնաճի մակարդակից բարձր կլինեն և կկազմեն մոտավորապես տարեկան 11-12 տոկոս: Դոլարային պարտատոմսերը ավելի քիչ եկամտաբեր կլինեն և կկազմեն տարեկան երեք տոկոս: Ֆինանսների նախարարը լավատեսերոն է արտահայտվել ազգային արժույթի մասին և ենթադրել է, որ անցյալ տարվա ընթացքում բնակչության կողմից զանգվածաբար դոլարի գննման արդյունքում, մոտ ապագայում կսկսի հակառակ գործընթացը և մանաթի պահանջարկը կբարձրանա: 

Դրա հետ մեկտեղ Շարիֆովը հուսադրող ոչինչ չի ասել նրանց համար, ովքեր դոլարով վարկեր ունեն:
Նա հասկացրել է, որ կառավարությունը մտադիր չէ արժեզրկման հետ կապված որևէ փոխհատուցում տրամադրել վարկառուներին և հարցը պետք է լուծվի բանկերի և հաճախորդների միջև: Շարիֆովի խոսքերով, բանկերը վերջին տարիներին առանց այդ էլ բարձր տոկոսադրույքներով վարկեր են տրամադրել և այժմ կարող են գերշահույթի հաշվին ընդառաջ գնալ հաճախորդներին: Մանավանդ որ, ինչպես ընդգծել է նախարարը, կառավարությունը լիովին աջակցություն է ցուցաբերել բանկերին, ապահովագրելով բնակչության ավանդները: