Բավ է պառակտվել
10-11-2016 17:03

Ադրբեջանում շփոթել են Կոլումբիայի և Հայաստանի դրոշները

Ադրբեջանի Դաշքեսան շրջանի ղեկավար Ահադ Աբիևը երկրում նշվող Դրոշի օրվա կապակցությամբ որոշել է անմահանալ հայրենիքի պատմության էջերում որպես Հայաստանի դրոշը «կոտրած» ղեկավար:

Նա տոնական միջոցառման ընթացքում բռունցքով կոտրել է ՀՀ դրոշի գույներով ներկված շիֆերը, որը, սակայն, ադրբեջանցի զինվորականը պահել է հակառակ կողմից` Կոլումբիայի դրոշի գույների հերթականությամբ, ինչի արդյունքում փաստացի Աբիևը «կոտրել» է ոչ թե Հայաստանի, այլ Կոլումբիայի դրոշը:

Աբիևի «հերոսական» քայլի լուսանկարը հրապարակած ադրբեջանական հեռուստաընկերությունը նշել է, որ Դաշքեսանի ղեկավարն իր հուժկու բռունցքով կտոր-կտոր է արել հայկական դրոշը: Մինչդեռ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը ծաղրել են պաշտոնյային:

«Ազգս այդպես էլ չսովորեց: Մեկը թող Աբիևին բացատրի, որ նա հարձակվել է Կոլումբիայի դրոշի վրա, ոչ թե Հայաստանի: Ախ թե սա տեսնեին կոլումբացի քաղաքական գործիչները»,- գրել է ադրբեջանցի օգտատերերից մեկը լուսանկարի մեկնաբանությունում: