Բավ է պառակտվել
22-02-2016 15:06

Ադրբեջանում մայրը որդուն խեղդել է ջրհորում

Ադրբեջանում հրեշավոր սպանություն է տեղի ունեցել: Գյանջայում մայրը ջրհորում խեղդել է իր 9 ամսական որդուն:
Գյանջայի դատախազությունը  միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Քյափազի շրջանում:
Մաթանաթ Հուսեյնովան (ծնվ. 1973 թ.) իր 9 ամսական որդուն` Էլմիրին նետել է իրենց տան բակում գտնվող ջրհորը: Երեխան խեղդվել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել»կանխամտածված սպանություն» հոդվածով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 9, ամուսինների միմյանց սպանության 3, զավակի սպանության 2 դեպք է տեղի ունեցել: