Բավ է պառակտվել
23-02-2015 08:20

Ադրբեջանում բողոքում են գնաճի դեմ

Լենքորան քաղաքի Լիման ավանում մի խումբ քաղաքացիներ, փակելով Բաքու-Ասթարա ճանապարհը, երկրում տարբեր ապրանքների գնաճի դեմ բողոքի ակցիա են անցկացնում: Ինչպես հայտնել է հարցազրույցում ավանի բնակիչ Իման Ալիևը, խանութների մեծ մասը փակ է, իսկ բաց խանութներում քաղաքացիներին ինչպես նախկինում ապառիկ ապրանք այլևս չեն տալիս: «Մանաթի փոխարժեքի անկումը մեզ շատ է անհանգստացնում: Բացի այդ մենք հոգնել ենք նրանից, որ ավանում անընդմեջ անջատում էին էլեկտրականությունը: Ահա թե ինչու մենք որոշեցինք ցույց անցկացնել», - հայտարարել է Ալիևը: Քաղաքապետարանում սակայն հայտարարել են, որ ճանապարհը ոչ ոք չի փակել: «5-10 քաղաքացի բողոքում է վատ ճանապարհների, էլեկտրականության և գազի պարբերաբար անջատման դեմ», - ասել են քաղաքապետարանում: Շրջանի ղեկավարությունը գտնվում է բողոքի ակցիայի անցկացման վայրում: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները: