23-03-2015 08:33

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի՝ տեղական ժամանակով 03.33-ին, Ադրբեջանի հարավում գտնվող Լերիկի շրջանում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 12 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումներ չեն զգացվել: