Բավ է պառակտվել
06-07-2015 14:30

Ադրբեջանում փամփուշտի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել

Ադրբեջանում փամփուշտի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել։ Միջադեպից կան վիրավորներ։ Պայթյունը որոտացել է Շիրվան քաղաքի «Հեռուստամեխանիկա» գործարանում, որը պատկանում է ռազմական արդյունաբերության նախարարությանը։ Պայթյունը որոտացել է վառոդի արտադրամասում։ Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 20-ը։