Բավ է պառակտվել
08-12-2015 14:01

Ավստրիական քաղաքում լուսակիրներից հեռացրել են համասեռամոլների նշանը

 

Ավստրիայի Լինց քաղաքը որոշել է հրաժարվել հետիոտների լուսակիրներից, որոնց վրա միասեռ զույգեր են պատկերված: «Լուսակիրները երթևեկության վերահսկողության համար են, ոչ թե խորհուրդներ տալու, թե ինչպես ապրեք»,- տեղական իշխանությունների որոշումը մեկնաբանել է ավագանու «Ազատություն կուսակցության» պատգամավոր Մարկուս Հեյնը (Markus Hein): Ըստ նրա, համասեռամոլներին Ավստրիայում բավականին լայն իրավունքներ են տրված: «Կանաչների» կուսակցությունում այս որոշումը «ամոթալի» են կոչել: Ըստ բազմաթիվ ինտերնետային օգտատերերի, դա հարված է Լինց իմիջին: Միևնույն ժամանակ, նրանք նշում են, որ լուսացույցները տեղադրվել բարեգործական կազմակերպությունների դրամական միջոցներով: Զալցբուրգում և Վիեննայում համասեռամոլ լուսակիրները շարունակվում են գործել: Դրանք առաջին անգամ տեղադրվել են Ավստրիայի մայրաքաղաքում 2015թ -ի մայիսին «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի նախօրեին: Քաղաքացիների շրջանում ժողովրդականություն վայելելու պատճառով իշխանությունները որոշել էրն դրանք չապամոնտաժել երգի մրցույթից հետո, ինրպես ի սկզբանե ծրագրվել էր: Որոշ ժամանակ հետո, Զալցբուրգը և Լինցը որոշել էին Վիեննայի օրինակով միասեռ զույգերի պատկերներով լուսակիրներ տեղադրել: Ավստրիայում արգելված են միասեռ ամուսնությունները, սակայն 2010 թ-ին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները կարող են գրանցել քաղաքացիական միությունը: