Բավ է պառակտվել
04-03-2015 12:48

Ավստրալիայում ոչնչացվել է շուրջ 700 կոալա

Ավստրալիայի իշխանությունների հրամանով երկրի հարավ-արևելքում գտնվող Վիկտորիա նահանգում ոչնչացվել է շուրջ 700 կոալա: Շրջակա միջավայրի նախարար Լիզա Նեվիլի խոսքով ոչնչացվել են հայտնի կուրորտ հանդիսացող Օթվեյ հրվանդանի շրջանում բնակվող կենդանիները: Նեվիլը պարզաբանել է, որ տվյալ շրջանում կոալաները սննդի կարիք էին զգում, ահա թե ինչու որոշվել էր նրանց ազատել տառապանքներից: Անասնաբույժները ընտրել էին առավել թուլացած և հիվանդ կոալաներին և ոչնչացրել էին նրանց: Նախարարը չի բացառել, որ տվյալ գործողությունները կարող են կրկնվել ապագայում: Կոալաների ոչնչացումը կենդանիների պաշտպանների սուր արձագանքների պատճառ է դարձել: Նրանք մեղադրել են տեղական և կենտրոնական իշխանություններին էկոլոգիայի խնդիրների հանդեպ ուշադրության բացակայության և անպատասխանատվության մեջ: Ավստրալիայում ներկայումս բնակվում է շուրջ 100 հազար կոալա, ընդ որում նրանց թիվը հետզհետե կրճատվում է. կենդանիները տառապում են միջավայրի փոփոխություններից, հիվանդություններից, շների հարձակումներից և հրդեհներից: