24-10-2016 14:53

Մալթայում օդանավը վթարի է ենթարկվել, կան զոհեր

Մալթայի միջազգային օդանավակայանում վերելք կատարելիս թեթև շարժիչով օդանավ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով օդանավում գտնվող 5 անձ մահացել է: Այդ մասին տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում: Տեսանյութը նկարել է ուղևորներից մեկը, որը կանգնած է եղել սպասասրահում:Դրանում երևում է այրվող օդանավը, իսկ հետին պլանում՝ հրամանատարի խոսքը, ինչպես նաև երեխաների ճիչ:

Բոլոր մահացած հինգ ուղևորները Ֆրանսիայի քաղաքացիներ են եղել: