Բավ է պառակտվել
11-05-2015 14:43

ԱՄՆ-ի բանակում կփորձարկեն նոր «անտեսանելի» համազգեստը

ԱՄՆ-ի զորամասերը ստացել են նոր համազգեստներ, որոնք թույլ են տալիս զինվորներին գրեթե անտեսանելի դարձնել մարտի դաշտում: Մեկ տարվա ընթացքում կփորձարկվի համազգեստի տաս փորձնական տեսակ: Այդ դաշտային համազգեստը պատրաստված է հատուկ նյութից, որը բեկում է լույսը՝ փոփոխելով էլեյտրամագնիսական ալիքները: Արդյունքում համազգեստը  քամելեոնի հատկություններ է ձեռք բերում՝ միաձուլվելով ցանկացած միջավայրի հետ: Այն կարող է արագորեն փոփոխել իր գույնը և պատկերը՝ կածվախ զինվորի տեղաշարժից:  Նյութը պահանջում է սնման աղբյուրի առկայություն: Պենտագոնի պայմաններում՝ հեղինակները պետք է ներկայացնեն  450 գրամից ոչ ծանր համազգեստ, որը կապահովի առնվազն ութ ժամ տևողությամբ անդադար աշխատանք: Բացի այդ նոր համազգեստը չպետք է խոչընդոտի զիբծռայողի ցանկացած պարտականություններ կատարելուն և աշխատի ցանկացած եղանակային պայմաններում: