Բավ է պառակտվել
05-09-2017 10:50

ՀՀ-ում մետրից ավել երկարությամբ օձի նոր տեսակ են հայտնաբերել

Չնայծ, որ շուտով եղանակը սառչելու է, Հայաստանում օձերը շարունակում են իրենց ակտիվությունը:
Ինչպես հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, նախօրեին, ժամը 21:28-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վարդան Զորավար փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել: Դեպքի վայր ժամանած մարտական հաշվարկը վնասազերծել է գյուրզային:
Նույն օրը, ժամը 18:21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի թիվ 22 շենքի 2-րդ շքամուտքում նկատվել է օձ:
Փրկարարները հայտնաբերել են «Պարսկական Էյրենիս» տեսակի օձ (մոտ 120 սմ), և տեղափոխել անվտանգ տարածք:
Ժամը 07։10-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել: Փրկարարները հայտնաբերել են այն և տեղափոխել անվտանգ վայր: