14-11-2016 10:19

Արգենտինայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայի հյուսիսարևմտյան շրջաններում: Այս մասին հաղորդում են ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալները:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 11:01-ին (երևանյան ժամանակով` 18:01)` Չիլեսիտո քաղաքից 26 կմ դեպի հյուսիս և Չիլիի հետ սահմանից 200 կմ դեպի արևելք: Օջախը գտնվել է 100 կմ խորություններում:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ ներկա պահին չեն հաղորդվում: