Բավ է պառակտվել
14-09-2016 12:08

Արգենտինայում 30 տոննա կշռող երկնաքար են գտել

Արգենտինացի հետազոտողները Չակոյի նահանգի հարավ–արեւմուտքում երկնաքար են հայտնաբերել:

Տեղի Աստղագիտության միության ղեկավար Մարիո Վեսկոնիի խոսքով՝ երկնաքարը կշռում է 30.8 տոննա։ Երկնային մարմինը հայտնաբերել են Գանսելո քաղաքի մոտակայքում՝ Կամպո դել Սյելո կոչվող գոտում, որտեղ 4 հազար տարի առաջ աստղային անձրեւ էր տեղացել։ Արգենտինացի գիտնականների կարծիքով՝ այս պահին հայտնաբերվել է այդ շրջանում ընկած տիեզերական մարմինների միայն 35 տոկոսը։

Վեսկոնիի խոսքով՝ գտածոն մի քանի ամիս տեւած հետազոտությունների արդյունք է։ Թեպետ աստղաբանները գիտեին, թե ինչ են փնտրում, այդուհանդերձ երկնային մարմնի չափը նրանց համար անսպասելի էր։ Աստղագիտության միության գնահատականներով՝ այն կարող է լինել Երկիր մոլորակի վրա հայտնաբերված ամենախոշոր երկնաքարերից մեկը։

Այսօրվա դրությամբ աշխարհի ամենածանր երկնաքարն է համարվում 1920-ին Աֆրիկայի հարավ–արեւմուտքում հայտնաբերված «Գոբա» երկնաքարը, որը կշռում է 60 տոննա։