Բավ է պառակտվել
21-11-2016 10:19

Արգենտինայում 35 տարվա ընթացքում ամենաուժգին երկրաշարժն է գրանցվել

Արգենտինայի արևելքում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել, որը զգացվել է նաև Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Խուան քաղաքից 24 կմ հեռավորության վրա և մոտ 257 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք Սանտյագոյից: Արգենտինայի սեյսմոլոգիական ինստիտուտում չեն բացառում, որ երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող շենքերը կարող են վնասվել:

Սեյսմոլոգիական ինստիտուտի տնօրեն Ալեխանդրո Ջուլիանոն հայտնել է, որ Արգենտինայում 1980 թ.-ից ի վեր այդպիսի մասշտաբային երկրաշարժ չէր գրանցվել: