19-12-2016 19:50

Անկարայում հարձակում են գործել ՌԴ դեսպանի վրա (Լուսանկարներ)

Անկարայում տեղի է ունեցել զինված հարձակում՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի վրա: Այս մասին հայտնում է թուրքական հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով Կարլովը ծանր վիրավորում է ստացել:
Դեպքը տեղի է ունեցել լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը: Ավելի ուշ հեռուստաալիքը հայտնել է, որ հարձակվողին վնասազերծել և ոչնչացրել են:
Ավելի ուշ, դիվանագետի ծանր վիրավորման մասին լուրը հաստատվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ներկա պահին Կառլովին տեղում են օգնություն ցույց տալիս: Նախարարությունում ընդգծել են, որ ռուսական կողմը մշտական կապի մեջ է գտնվում թուրքական իշխանությունների հետ:
Դեսպանի վրա հարձակման մասին տեղեկացվել է ՌԴ նախագահը: Նա պատրաստվում է իրավիճակը քննարկել ԱԳ նախարարի և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 
Ինչպես հայտնել է ականատեսներից մեկը, դեսպանը ելութ է ունանալիս եղել ցուցահանդեսի բացման կապակցությամբ, երբ հանկարծ նրա թիկունքում հնչել է « Ալլահ ագբար» ձայնարկում, և ինչ-որ մեկը սկսել է կրակել: