Բավ է պառակտվել
02-05-2015 16:23

Անգլիայում ուսանողները սթրեսի դեմ պայքարելու են շան ձագերի օգնությամբ

Կենտրոնական Լանկաշիրի Բրիտանական համալսարանը մեկ օրով՝մայիսի 7-ին, իր լսարաններից մեկում բաց է թողնելու շան ձագերի: Դա արվելու է ուսանողներին քննությունների հետ կապված սթրեսից հանելու համար: Ակցիան կազմակերպել է ԲՈՒՀ-ի ուսխորհուրդը՝ շուն-ուղեկցորդների դաստիարակությամբ զբաղվող բարեգործական կազմակերպության հետ: Հատուկ սենյակում ուսանողները կարող են շոյել շան ձագերին, որպեսզի թուլացնեն սթրեսը: Կազմակերպիչները նշել են, որ շներին շոյել ցանկացողները պետք է անդամագրվեին նախապես: Ակցիայի ֆեյսբուքյան էջում ուսխորհուրդը խոստացել է, որ որևէ կենդանի չի տուժի: Շները գտնվելու են իրենց տերերի ուշադրության կենտրոնում: Կազմակերպիչները կարծում են, որ ուսանողների հանգանակության շնորհիվ (ցանկացողները կարող են հանգանակել 1,5 ֆունտ ստերլինգ) միջոցներ կհավաքվեն նաև շների խնամքի համար: