Բավ է պառակտվել
04-06-2016 11:12

Ամերիկյան Թեքսաս նահանգում ջրհեղեղը 12 մարդու կյանք է խլել

Ամերիկյան Թեքսաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, նրանց թվում են նաև հինգ զինծառայողներ: Ջրի մակարդակը Բրազոս գետումմ անձրեւների պատճառով հասել է առավելագույնին վերջին 100 տարվա մեջ: Իշխանությունները տարհանել են երկու քաղաքների մի քանի շրջաններ, որոնք գետի ափերին են գտնվում: Մի քանի հազար մարդ ստիպված է եղել հեռանալ իրենց տներից: Դալլասի ու Հյուսթոնի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով հետաձգվել են ավելի քան 150 չվերթներ: Իշխանությունները ստիպված են տարհանել երեք բանտերի բանտարկյալներին: Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով այս հանգստյան օրերին ուժեղ անձրեւ է սպասվում նաեւ Թեքսասի արևելյան մասում: