Բավ է պառակտվել
18-07-2016 11:10

Ալմաթիում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում

Հուլիսի 18-ի առավոտյան Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում տեղի է ունեցել հրաձգության: Անհայտ անձը կրակ է բացել Ալմալինյան մարզային ոստիկանության շենքի մոտ:

Քաղաքում սկսվել են հակաահաբեկչական գործողություններ: Ալմաթիում հայտարարվել է ահաբեկչության վտանգի ամենաբաձր՝ կարմիր մակարդակը: Բնակիչներին կոչ է արվել չլքել տները և խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց: Աբիլայ Հանա և Կազիբեկ Բի շրջանները ոստիկանները շրջափակել են:

Ըստ չհաստատված տվյալների հրաձգության հետևանքով, երեք ոստիկան է վիրավորվել: Ղազախստանի ազգային անվտանգության կայքում հաղորդագրություն է տարածվել, որով հարձակման տեղեկությունը հաստատվում են:

Ալմաթիի շտապ օգնության հիվանդանոցը, քաղաքում անվտանգության ուժերի կողմից իրականացվող  հակաահաբեկչական գործողության հետ կապված անցել է արտակարգ ռեժմի աշխատանքին: