Բավ է պառակտվել
06-04-2015 12:28

Ակվիլայում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված երթ է տեղի ունեցել

Իտալիայի Ակվիլա քաղաքում 2009 թվականի երկրաշարժի հետևանքով զոհված մարդկանց հիշատակին նվիրված խոշոր երթ է տեղի ունեցել: Այս օրը քաղաքում սուգ է հայտարարվել: Ապրիլի 6-ի գիշերը Ակվիլայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Աղետի զոհ է դարձել 309 մարդ, տուժել է շուրջ 1,5 հազար մարդ, տարածաշրջանի շուրջ 70 հազար բնակիչ զրկվել են իրենց տներից: Բոլորից առավել վնասվել է Ակվիլայի պատմական կենտրոնը, որի Ուսանողի տանը զոհվել է ութ երիտասարդ: Երթի ժամանակ քաղաքի բնակիչները կրում էին երկրաշարժի զոհերի դիմանկարները և «Հիշողություն, ճշմարտություն, արդարաթյուն» կոչով պաստառներ: Մայր եկեղեցու հրապարակում ընթերցվել են բոլոր զոհերի անունները, որից հետո զանգը հնչել է 309 անգամ: Վերջին տարիներին պետությունը աղետի հետևանքները հաղթահարելու համար հատկացրել է շուրջ 6 մլրդ. եվրո, որոնց մի մասը հատկացվել է նաև Ակվիլաում վերկանգնման աշխատանքներ անցկացնելու համար: Ակվիալյի քաղաքապետ Մասիմո Չալենթեի խոսքով` այս տարի հատկացվել է ևս 1,2 մլրդ. եվրո, սակայն չկան մասնագետներ այս գումարով կոնկրետ նախագծեր մշակելու համար: Ակվիլայի բնակիչների առանձնահատուկ անհանգստության պատճառն է հանդիսանում այն փաստը, որ նույնիսկ երկրաշարժից հետո վեց տարի անց քաղաքի պատմական կենտրոնը գրեթե չի վերականգնվել: