Բավ է պառակտվել
10-06-2016 09:29

Ակտոբեում հատուկ գործողություն է ընթանում. բնակիչներին տարհանել են

Ղազախստանի Ակտոբե քաղաքում հունիսի 5-ին զինագործական 2 խանութի և զորամասի վրա հարձակման հետ կապ ունեցող անձանց վնասազերծման հատուկ գործողություններ են ընթանում այդ խանութներից մեկի մոտակայքում: Տեղաբնակներին տարհանել են:

Հունիսի 10-ին Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեից հայտնել են, որ ահաբեկչության դեմ պայքարի Ակտյուբինի մարզային օպերատիվ շտաբը զինագործական 2 խանութի և զորամասի վրա հարձակման հետ կապ ունեցող անձանց վնասազերծման հատուկ գործողություններ է իրականացնում: Հանձնվելու առաջարկին ահաբեկիչներն արձագանքել են զինված դիմադրությամբ:

Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ գործողությունը սկսվել է «Օտիրար» խանութի վրա հանցագործների հարձակվելուց հետո:

«Ավելի ուշ հատուկ գործողությունը տեղափոխվել էր «Պանտերա» զինագործական խանութի տարածք: Այստեղ աշխատում է հատուկ նշանակության ջոկատը, բերվել են զրահափոխադրիչներ: Բնակիչներին տարհանել են: Հանցագործների թիվը հայտնի չէ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ակտոբեում հունիսի 5-ին զինագործական 2 խանութի եւ զորամասի վրա զինված հարձակում էր տեղի ունեցել: Ոստիկանության տեղեկություններով՝ կա 13 ձերբակալված: