Բավ է պառակտվել
06-06-2016 09:39

Ակտոբե քաղաքում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարվել


Հունիսի 5-ին գրոհայինների հարձակման թիրախում հայտնված ղազախական Ակտոբե քաղաքում ահաբեկչական վտանգի բարձրագույն` «կարմիր» մակարդակ է հայտարարվել, ինչի կապակցությամբ բնակիչները ստանում են sms հաղորդագրություններ` համապատասխան ծանուցումներով:
Ներկայում Ակտոբեում անցկացվում է հակաահաբեկչական գործողություն, ուստի՝ քաղաքացիներին կոչ է արվում փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև սահմանափակել քաղաքով տեղաշարժը:
Ակտյուբինի նահանգապետ Բերդիբեկ Սապարբաևը հեռուստատեսային ելույթի ժամանակ վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, ինչպես նաև կոչ է արել քաղաքացիներն պահպանել հանգստություն:

Կիրակի օրն Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Հայտնի է, որ ոստիկանության հետ կրակահերթի արդյունքում գրոհայիններից 3-ը սպանվել են, իսկ մեկը` ձերբակալվել:

Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին:

Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել: