Բավ է պառակտվել
09-10-2014 13:31

Բաքու - Թբիլիսի ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Բաքու - Թբիլիսի երթուղու Mercedes ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել: 
НТВ-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում, երբ ավտոբուսը բախվել է շինանյութեր տեղափոխող «ԿամԱԶ»-ին:  Երկու երեխա և մեկ տղամարդ վառվել են հրդեհված ավտոբուսում: 20 մարդ հիվանդանոց է տեղափոխվել տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով: Ուղևորների մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են: