Բավ է պառակտվել
30-03-2016 15:43

ԱՄՆ-ում Էրդողանին ամերիկացի որեւէ պաշտոնյա չի դիմավորել (լուսանկար)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վաշինգտոնի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։Ամերիկյան իշխանությունները Թուրքիային հատուկ ուղերձ հասցնելու նպատակով որեւէ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյայի չեն ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դիմավորելու։ Էրդողանին Վաշինգտոնի օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը։