22-03-2016 11:19

Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ են որոտացել, կան զոհեր

Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է որոտացել:  Պայթյունների պատճառը դեռևս հայտնի չէ:
Ըստ ԶԼՄ-ների, 11 մարդ զոհվել է և մոտ 20-ը վիրավորվել:
Օդանավակայանի ներկայացուցիչը հաստատել է, որ մեկնման սրահում երկու պայթյուն է որոտացել` այնտեղ, որտեղ մարդիկ գրանցում են անցնում:
Օդանավակայանում փլուզվել առաստաղի մի մասը,  փշրված են պատուհանները:
Ուղևորները տարհանվում են հանգիստ մթնոլորտում: 
Օդանավակայանն ամբողջությամբ արգելափակվել է, դադարեցվել է ինքնաթիռների և տրանսպորտի երթևեկությունն օդանավակայանի ուղղությամբ: Բրյուսելի ոստիկանությունը հաստատել է օդանավակայանում պայթյունի մասին տեղեկատվությունը, սակայն մանրամասներ չեն հաղորդվում: Ըստ ոստիկանության, իրավապահ մարմինների աշխատակիցները չեն կարող առայժմ մուտք գործել օդանավակայան:
Ամենայն հավանականությամբ, խոսքը ահաբեկչական հարձակման մասին է: Բելգիայի կառավարությունը պայթյունների հետ կապված արտակարգ խորհրդակցություն է անց կացնում:
Բելգիայում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկություններ չունի, թե արդյոք զոհերի և վիրավորների թվում ռուսներ կան: