Բավ է պառակտվել
18-02-2014 10:10

Ուզբեկսատի նախագահի դստեր «աջ ձեռքը»-ին են ձերբակալել, ով ազգությամբ հայ է


Lenta.ru-ն տեղեկացնում է, որ Ուզբեկստանում ձերբակալել են նախագահի դստեր մերձավոր շրջապատից մի քանի հոգու, որոնց շարքում նաև հայ կա՝ Գայանե Ավագյան անուն-ազգանունով: Ուզբեկստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվել են Ռուստամ Մադումարովը, Գայանե Ավագյանն ու Եկատերինա Կլյուևան: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նրանք ձերբակալվել են Terra Group, Prime Media, Gamma Promotion և այլ ընկերությունների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, որոնք մեղադրվում են հարկերը չվճարելու և այլ ֆինանսական հանցագործությունների համար:
Ռուստամ Մադումարովը, ում ուզբեկական լրատվամիջոցներն անվանում են Գյուլնարա Կարիմովայի քաղաքացիական ամուսինը, գործարար է և խանութների ցանցի սեփականատեր: Նա ձերբակալվել էր նաև ավելի վաղ՝ 2013թ.-ի աշնանը: Գայանե Ավագյանին տեղի լրատվամիջոցներն անվանում են նախագահի դստեր «աջ ձեռքը»:
2012թ.-ին Գայանե Ավագյանը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել բազմամիլիոնանոց կաշառքի գործի շրջանակներում, որը տալու համար կասկածվում էր շվեդա-ֆիննական հեռահաղորդակցային TeliaSonera ընկերությունը: