Բավ է պառակտվել
15-06-2016 11:57

Ուզբեկստանը փակել է պետական սահմանը 4 երկրի հետ

Ուզբեկստանը հունիսի 15-25-ը կասեցնում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների մուտքը երկիր Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից և Թուրքմենստանից: Սահմանափակումը չի վերաբերում միայն ղրղզական Բարակ շրջանի բնակիչներին, որոնք այդ ժամանակահատվածում կարող են հատել սահմանը:

Նման որոշման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն տեղական լրատվամիջոցների համաձայն՝ այդպիսի միջոցառումներ են ձեռնարկվում Տաշքենդում հունիսի 23-24-ը նախատեսված Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդների հոբելյանական գագաթաժողովի անվտանգության ապահովման համար:

Շանհայի համագործակցության կազմակերպութան ներառված է Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Կազմակերպության դիտորդ երկրներն են հանդիսանում Աֆղանստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը, Մոնղոլիան, իսկ ՇՀԿ երկխոսության գործընկերներն են Թուրքիան, Շրի Լանկան և Բելառուսը: