Բավ է պառակտվել
28-04-2014 10:06

ԱՄՆ-ում, թռիչքի ժամանակ բախվել են երկու օդանավեր

ԱՄՆ-ի Քալիֆորնիայի Սան Պաբլո նեղուցի օդային տարածքում բախվել են երկու օդանավեր: Օդանավերից մեկն ընկել է նեղուցը, մյուսը կարողացել է հասնել օդանավակայան:

Չորս նավակ և մեկ ուղղաթիռ մադկանց որոնումների համար են աշխատում: Դեռեւս հայտնաբերվել են միայն օդանավի բեկորները, ոչ մի մարդ չի գտնվել, ասել է առափնյա պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Լումանիա Ստյուարտը:

Նեղուցն է ընկել Cessna 210 օդանավը, վայրէջք է կարողացել կատարել Hawker Sea Fury ТМК 20-ը:

Նախնական տվյալներով` երկու օդանավերում էլ մեկական մարդ է եղել:

Hawker Sea Fury-ի օդաչուն չի տուժել, սակայն Cessna 210-ի օդաչուի մասին ոչինչ հայտնի չէ: