Բավ է պառակտվել
04-07-2017 15:41

Սևանից ջրառի ավելացումը լիճը կկանգնեցի ճահճացման վտանգի առաջ

Երեքշաբթի օրը կայացած նիստին ՀՀ ԱԺ-ն, չնայած տարաձայնություններին, առաջին ընթերցմամբ գրեթե միաձայն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Օրինագծով նախատեսվում է 2017թ-ին ոռոգման նպատակով ավելացնել Սևանա լճից ջրառի ծավալները, ինչը կհանգեցնի լճի մակարդակի իջեցման: Ընդ որում, չնայած բացասական հաշվեկշռին, տարվա արդյունքներով նախատեսվում է, որ լճի մակարդակը կգերադասի 2016 թ. ցուցանիշը:
Ընդդիմադիր պատգամավորները առաջարկված օրինագիծը հակասահմանադրական են անվանել, և նույնիսկ խոստացել են դիմել Սահմանադրական դատարան, բայց հավելյան ջրառի դեմ հանդես են եկել միայն «Ելք» դաշինքի երեք ներկայացուցիչներ:
Ինչպես ներկայացնելով փոփոխությունները նշել է Հայաստանի ջրային տնտեսությունների պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը, նախատեսվում է, որ օրենքով 2017թ-ին Սևանա լճից սահմանված 170 մլն խմ առավելագույն ջրառը կարող է մեծացվել 100 միլիոն խմ-ով, ինչը թույլ կտա լրացնել ոռոգման ջրի պակասը:
«Տեղումների սակավության պատճառով ջրամբարներում ոռոգման նպատակով հավաքվել է 122 մլն խմ-ով պակաս ջուր, քան 2016 թ-ին էր»,- ասել է Հարությունյանը:
Նրա խոսքերով Սևան –Հրազդան ոռոգման տարածքում այս տարի 2016թ.-ի համեմատությամբ Արփա և Ազատ ջրամբարներում 17 մլն խմ-ով պակաս ջուր է կուտակվել, իսկ Հրազդան գետի ջրային պաշարները ևս կրճատվել են 40 մլն խմ-ով, և 2017թ. կազմել են 110 մլն խմ:
Բացի այդ, նրա խոսքերով 2016թ. Մխչյան և Ռանչպար պոմպային կայանները հասցրել են ևս 60 մլն խմ, ինչը պետության համար լրացուցիչ 1,2-1,3 մլրդ դրամ է արժեցել: Սակայն Մխչյան և Ռանչպար կայանները կարող են ծածկել այդ պակասորդի միայն 50%-ը:
« Ստեղծված իրավիճակը սրվում է նաև Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգում առկա խնդիրներով: Այսօրվա դրությամբ Ախուրյանի ջրամբարի առավելագույն բեռնումը 105 մլն խմ-ով ցածր է և կազմում է 450 մլն խմ: Ոռոգման ջրի պակասը լրացնելու միակ միջոցը Արմավիրի արտեզյան աղբյուրներով ոռոգում իրականացնելն է, ինչի համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ 1,2-1,3 մլն. դրամ»,- ասել է Հարությունյանը:
Հիդրոմետ ծառայության տվյալներով, 2017թ. , նախորդ տարվա համեմատությամբ ջրամբարները լցվել են 189 մլն խմ-ով, ինչը անհրաժեշտ ցուցանիշից ցածր է 35 մլն խմ-ով: Ընդ որում, 2016թ. ջրամբարները ոչ միայն ջրով լցված էին, այլ նաև կար ավելցուկ որից ազատվելու համար նույնիսկ 25 մլն խմ ջուր բաց է թողնվել:
« Դրանից ելնելով նախատեսվում է, որ լրացուցիչ ջրառը թույլ կտա կրճատել մեխանիկական ջրամատակարարման ծախսերը, և ռեսուրսներն ուղղել առավել կարիքավոր շրջանների ոռոգմանը» ասել է Հարությունյանը, ընդգծելով, որ հակառակ դեպքում ոռոգման համար պետբյուջեից տրամադրվող ծախսերը կգերազանցեն 2,5 մլն. դարմը:
Նա ընդգծեց, որ լրացուցիչ ջրառի բացակայության դեպքում ֆերմերային տնտեսությունները չեն կարողանա լրացնել ոռոգման սղությունը, ինչը կարող է հանգեցնել անկառավարելի ռիսկերի և գյուղատնտեսության ոլորտում կորուստների:
Լճից 100 մլն խմ լրացուցիչ ջրառը կարող է հանգեցնել նրա մակարդակի նվազմանը՝ 8 սմ-ով, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ, միևնույնն է, ցույց կտա գրեթե 10 սմ աճի դինամիկա, և հետևաբար, չի խախտի լճի էկոհամակարգի պահպանության պայմանները:
Վերջին 15 տարում կառավարությունը երրորդ անգամ է դիմում հավելյալ ջրառի:
Որոշ ագրարային տնտեսություններ, ոռոգման ջրի սղության պատճառով առաջարկել են ավելացնել Սևանից ջրառը՝ գոնե 100 մլն խմ-ով: Միևնույն ժամանակ, ՀՀ բնապահպանության նախարարությունը դեմ է հանդես գալիս էներգետիկ և ոռոգման նպատակներով Սևանից ջրառի ավելացմանը՝ ներկայիս 170 մլն խմ-ից, մինչև 1 մլրդ խմ.:
Բնապահպանների կարծիքով Սևանից հավելյան ջրառը կհանգեցնի լճի ճահճացման վտանգի:
Սևանա լիճը տարածաշրջանում խմելու ջրի հիմնական աղբյուրն է, Եվրոպայի և Ասիայի բարձրլեռնային ամենամեծ լճերից մեկը, որը տեղակայված է Հայկակն լեռնաշխարհի սրտում, 1914 մ. բարձրության վրա: Հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք լիճը տարածվում է ավելի քան 70 կմ վրա, իսկ դրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1,5 հազար քառակուսի կիլոմետրի: Լճից սկիցբ է առնում միակ աղբյուրը՝ Հրազդան գետը (Արաքսի վտակը), ընդ որում` նրա մեջ թափվում է 28 գետ, որոնց համախառն ավազանը կազմում է 2776 քառակուսի կիլոմետր:
2030 թվականին լճի մակարդակը կբարձրացվի մինչև օպտիմալ 1903,5 մետրը: