Բավ է պառակտվել
04-06-2015 10:29

Ուժեղացված ոստիկանական ուժեր են մտցվել Թուրքիայի «քրդական մայրաքաղաք»

Ուժեղացված ոստիկանական ուժեր են մտցվել Թուրքիայի Դիարբեքիր քաղաք, որը համարվում է երկրի «քրդական մայրաքաղաքը»: 
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին երկրում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։ Դրանց առաջին անգամ կմասնակցի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը։ 
Քաղաքի կենտրոնում շատ են ոստիկանները։ Դաղ-քափը հրապարակում 3 զրահապատ մեքենա է կանգնեցված։ Գազի փողոցում, որն անցնում է քաղաքի կենտրոնով, կանգնած է ջրցան մեքենա։ Ոստիկանները հսկում են նաև քաղաքի փողոցները։ 
Դիարբեքիրի օդում ժամանակ առ ժամանակ ռազմական ուղղաթիռ է նկատվում։ Միևնույն ժամանակ, քաղաքում հանգիստ իրավիճակը պահպանվում է։ 
Ամբողջ քաղաքը զարդարված է Ժողովրդադեմոկրատական կուսակցության դրոշներով, մյուս կուսակցությունների քարոզչությունը գրեթե աննկատ է։ Քրդական թաղամասերի խորքերում հանդիպում են նաև թեկնածուների պաստառներ, որոնք ներկայացնում են քրդական ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունները։