Բավ է պառակտվել
23-01-2015 10:03

Վախճանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահը

Վախճանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահը, ով անցյալ տարի տոնել էր իր 90-ամյակը: Ինչպես հայտնել է երկրի պետական հեռուստատեսությունը, գահ է բարձրացել գահաժառանգ արքայազն Սալման իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, ով գահաժառանգ է նշանակվել 2012 թվականի հունիսին: Նա երկրի առաջին թագավոր Աբդել Ազիզի 25-րդ որդին է և նրա մայրը Հասսա աս Սուդաիրի արքայադուստրն է: Այժմ գահաժառանգի տիտղոսը ստացել է Մաքրին արքայազնը: Թագավորի մահվան պաշտոնական հայտարարությունից առաջ սաուդյան հեռուստատեսությունը դադարեցրել է հաղորդումների հեռարձակումը և անցել է Ղուրանի սուրահների ընթերցմանը, ինչը սովորաբար թագավորական ընտանիքի ավագ անդամներից որևէ մեկի մահն է խորհրդանշում: Հանգուցյալ թագավորը դեկտեմբերի 31-ին տեղափոխվել էր Էր Րիյադի հիվանդանոցներից մեկը, որտեղ բուժում անցավ: Ամսվա սկզբին թագավորական դիվանը հայտարարեց, որ պետության ղեկավարի մոտ թոքային վարակ է ախտորոշվել: Աբդալլան երկրի վեցերորդ թագավորն էր: Նա նաև առաջին թաավոր Աբդել Ազիզի որդին էր: Աբդալլահը գահ բարձրացավ 2005 թվականի օգոստոսի 1-ին իր եղբոր՝ թագավոր Ֆահդի վախճանից հետո: ԱՄՆ, Ֆրանսիայի, Եգիպտոսի և միջազգային կազմակերպությունների ղեկավարները իրենցցավակցությունը հայտնեցին Սաուդյան Արաբիայի ժողովրդին և ղեկավարությանը: Թագավորի մահվան կապակցությամբ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին ընդհատեց Դավոսյան համաժողովում իր մասնակցությունը և ուղևորվեց թագավորություն: «Աբդալլահ թագավորի կառավարումը կհիշեն ողջ արաբական և իսլամական աշխարհը, ինչպես նաև միջազգային հանրությունը», – նշել է իր հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Թագավորի վախճանի կապակցությամբայս գիշեր իր ցավակցությունն է հայտնել նաև Արաբական պետություների Միության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին: