Բավ է պառակտվել
23-12-2013 22:29

Մահացել է Միխայիլ Կալաշնիկովը

ИТАР-ТАСС-ից տեղեկանում ենք, որ կյանքի 95 տարում մահացել է հայտնի կոնստրուկտոր, Կալաշնիկով ինքնաձիգի ստեղծող Միխայիլ Կալաշնիկովը:Նշենք, որ Կալաշնիկովը հոսպիտալացվել էր դեռևս նոյեմբեր ամսին` ստամոքսի ներքին արյունահոսության պատճառով:

Հիշեցնենք, որ իր հեղինակած հայտնի ինքնաձիգը Կալաշնիկովը ստեղծել է 1947 թ-ին: Այն կիրառվում է աշխարհի ավելի քան 100 երկներում, իսկ ինքնաձիգի գյուտը դասվել է 20-րդ դարի ամենահաջողված գյուտերի ցանկի մեջ: