Բավ է պառակտվել
23-06-2014 08:44

Արտասահմանյան բուհեր ընդունված ՌԴ քաղաքացի ուսանողների վարձը կվճարվի բյուջեից

Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է «Գլոբալ կրթություն» սոցիալական ծրագրի վերաբերյալ կառավարության որոշումը, տեղեկացնում է lenta.ru-ն։ Ըստ այդ որոշման ինքնուրույն արտասահմանյան բուհեր ընդունված Ռուսաստանի քաղաքացիների ուսման վարձը կվճարի պետությունը
Պետական բյուջեի հաշվին ուսանելու համար ուսանողը պետք է ունենա նաև բակալավրի կոչում։ Բացի այդ, նա պետք է համաձայնի իր վրա ծախսած գումարի համար աշխատել որևէ ռուսական ընկերությունում 3 տարի։ Եթե ուսանողը խախտում է պայմանագրի կանոնները, ապա տուգանվում է այն գումարի եռապատիկ չափով, որը ծախսվել է իր վրա։
Ծրագիրը նախատեսված է 2014-2016թթ. համար, որի ընթացքում նախատեսվում է վճարել առնվազն 15 000 քաղաքացիների ուսման վարձը։ Ներդրումների ընդհանուր ծավալը 3 տարվա ընթացքում կկազմի մոտ 4.4 մլրդ ռուբլի։
Համալսարանների ցուցակն արդեն հաստատվել է կառավարության կողմից։ Դրանում ընդգրկված են աշխարհի լավագույն բուհերը: