Բավ է պառակտվել
26-12-2015 10:44

ԱՄՆ-ը մտադիր է եղել ատոմային ռումբ նետել Բաքվի վրա

Բաքուն, Աստարան, Լենքորանը և այլ Ադրբեջանի քաղաքներ կարող էին դառնալ ևս մեկ Հերոսիմա և Նագասակի: ԱՄՆ-ը, ըստ վերջերս բացահայտված արխիվների և փաստաթղթերի ազգային վարչության նյութերի դրանք մտցրել էր թիրախների ցուցակի մեջ` Այն դեպքում, եթե 1959 թ. պատերազմի մեջ մտներ Խորհրդային Միության հետ: Ամերիկյան պարբերակններից մեկը հրապարակված հոդվածում, հաղորդում է, որ արխիվների և գրառումների ԱՄՆ ազգային վարչակազմը (nsarchive.gwu.edu) բացել է այն թիրախների ցուցակը, որոնց ուղղությամբ Վաշինգտոնը միջուկային հարվածներ էր նախատեսում:

Այս համապարփակ ցուցակին ծանոթանալ է պետք: Այսպիսով, 1950-ականներին թվագրված նյութերում նշված են Խորհրդային Միության և Արևելյան Եվրոպայի շարք երկրների այն թիրախները, որոնց վրա Վաշինգտոնը պատրաստ էր հարձակվել միջուկային զենքի օգնությամբ: «Սիստեմատիկ ոչնչացման» ցուցակում նշված են 179 միավոր Մոսկվայում, 145 - Լենինգրադում, և 91 – ը Արևելյան Գերմանիայում: Այդ ցուցակում առկա են արդյունաբերական օբյեկտներ, պետական շինություններ և թիրախներ` «բնակչություն» նշումով: