Բավ է պառակտվել
06-05-2015 07:37

ԱՄՆ-ը և Կուբան վերսկսում են ծովային հաղորդակցությունը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի և Կուբայի միջև 50 տարում առաջին անգամ կսկսեն լաստանավեր երթևեկել։ ԱՄՆ իշխանությունները թույլատրել են վերսկսել ծովային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր 1960 թվականին սահմանված առևտրային էմբարգոյի պատճառով։ 2014-ի դեկտեմբերին Վաշինգտոնը հայտարարել էր Հավանայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման մասին։ Արգելքի հանումից հետո 4 ընկերություններ հայտարարել են ծովային փոխադրումների լիցենզիայի ստացման մասին։ «Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, մենք կկարողանանք սկսել փոխադրումներն արդեն սեպտեմբերին»,- հայտարարել է United Americas Shipping Services ընկերության նախագահ Ջոզեֆ Հինսոնը։ Baja Ferries ընկերությունում հայտարարել են, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մայիսի 5-ին լիցենզիա է տվել, սակայն Կուբայի իշխանությունների հետ դեռևս պաշտոնական համաձայնագիր չի կնքվել։