Բավ է պառակտվել
30-09-2015 09:45

ԱՄՆ-ն հրաժարվել է Ասադի անհապաղ հրաժարականը պահանջելուց. Քերի

ԱՄՆ-ն հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի անհապաղ հրաժարականի պահանջից և պնդում է, որ երկրում իշխանության փոխանցումը կանոնավորված պետք է լինի։ Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ 
Քերին նշել է, որ սիրիական հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց քաղաքական կյանքում սուննիներին ներառելու, ինչի համար որոշակի ժամանակ կպահանջվի: 
Ասադի անհապաղ հրաժարականն ավերման կհասցնի սիրիական քաղաքական ինստիտուտները։ «Պետք է ապահովել իշխանության կարգավորված անցումը, այնպես, որ հաշվեհարդարի վախ չլինի, կյանքին սպառնացող վտանգ չլինի»,-ասել է Քերին՝ խոստովանելով, որ ԱՄՆ-ի նախկին մոտեցումը Սիրիայում իշխանափոխության հարցին անիրագործելի էր։ 

Պետքարտուղարը նաև ԱՄՆ-ի համար հնարավոր է համարել Ռուսաստանի ներառումը սիրիական հակամարտության կարգավորման հարցում։ Միևնույն ժամանակ Քերին նշել է, որ եթե Մոսկվան շարունակի աջակցել Ասադի ալևիական իշխանություններին, Մերձավոր Արևելքի երկրների հետ խնդիրներ կունենա, քանի որ նրանց բնակչության մեծ մասը սուննիներն են կազմում։ 
«Դա նշանակում է, որ Ռուսաստանը ևս կարող է ջիհադականների թիրախ դառնալ»,-նախազգուշացրել է Պետդեպի ղեկավարը։