24-03-2015 10:51

Ջրի մակարդակը Բայկալ լճում զգալիորեն իջել է

Ջրի մակարդակը Բայկալ լճում նախորդ օրը զգալիորեն իջել է՝ հասնելով 455,93 մետր նիշին, որը կրիտիկական մակարդակից 7 սմ պակաս է, հայտնեց երեքշաբթի ԱԻ կանխարգելման կառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի ներկայացուցիչը: XX-րդ դարի վերջին Բայկալ լիճը սակավաջրության շրջան մտավ, որը կարող էր տևել մինչև 22-24 տարի, այսինքն դեռ 3-4 տարի կա: Այդ նշանակում է, որ տվյալ ժամանակաշրջանում լիճը 110 տարվա ժամկետի համար հաշվարկած ամեն տարի միջին ծավալից 10-15% պակաս ջուր է հավաքում: Սա վերջին 100 տարվա ընթացքում այդ աստիճանի սակվաջրության առաջին դեպքն է: «Մեկ օրվա ընթացքում Բայկալի մակարդակը իջավ 1 սանտիմետրով, այժմ մակարդակը կազմում է 455,93 մետր», - ասաց աղբյուրը: Այս պահին Բայկալի մակարդակները սահմանափակված են ՌԴ կառավարության մի շարք որոշումների պահանջներով: Ըստ տվյալ փաստաթղթի՝ Բայկալի հնարավոր մակարդակը պետք է կազմի 456 մետր, իսկ առավելագույնը՝ 457 մետր: Ավելի վաղ հաղորդվել է այն մասին, որ տվյալ որոշմամբ սահմանված Բայկալի մարկարդակը լուրջ գիտական հիմնավորում չունի: ՌԴ ԱԻն-ի տվյալներով՝ 2014 թվականի ամռանը և աշնանը լիճը սակավաջրության հետևանքով հավաքել է ընդամենը նորմայի 67%: ՌԴ կառավարությունը Բայկալում ջրի մակարդակի իջեցման կապակցությամբ Իրկուստսկի շրջանում և Բուրյատիայում բարձր պատրաստվածության ռեժիմ է հայտարարել: Բայկալը երկրագնդի խոշորագույն լճերից մեկն է. այն ամենախորն է (1637 մետր), ամենահինավուրցը (շուրջ 25 միլիոն տարեկան) և աչքի է ընկնում կենդանական աշխարհի և բնության բազմազանությամբ: Լճի ջրի պաշարները կազմում են համաշխարհային պաշարների ավելի քան 20% (23,6 հազար քխորանարդ կիլոմետր): 1996 թվականին լիճը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: