Բավ է պառակտվել
26-09-2017 21:09

Ջրառի հետևանքով Սևանա լճի մակարդակը նվազել է

Ջրառի հետևանքով Սևանա լճի մակարդակը նվազել է. Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսին այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Հուլիսի 6-ին ՀՀ խորհրդարանն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի մասին» օրինագծի փոփոխությունները:
Օրինագծով թույլատրվում էր 2017 թ. ոռոգման նպատակներով 100 միլիոն խորանարդ մետրով ավելացնել Սևանից ջրառի ծավալը, ինչն էլ կհանգեցնի լճի մակարդակի իջեցմանը: Ընդ որում, չնայած բացասական հաշվեկշռին, տարվա կտրվածքով նախատեսվում էր, որ լճի մակարդակը կգերազանցի 2016թ. ցուցանիշը:
Նախարարի խոսքերով ջրառն իրականացվել է նախատեսված գրաֆիկի համաձայն, և սեպտեմբերի 15-ին այն դադարեցվել է:
«Ներկայումս Սևանի ջուրը 2016թ. ցուցանիշից 3 սմ-ով ավելի ցածր է, ինչն էլ եղանակային պայմանների փոփոխության և տապի արդյունք է, որը հանգեցրել է ջրի ավելի զգալի գոլորշացումների»,- ասել է Մինասյանն, ընդգծելով, որ ջրի մակարդակի նվազումը դեռ կարող է կոմպենսացվել աշնանային տեղումներով:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նախարարությունն այլևս լճից խոշոր ջրառի կարիք չի տեսնում և բացառում է լրացուցիչ ջրառի ցանկացած հնարավորություն:
Սևանա լիճը՝ Եվրասիայի ամենամեծ բարձրլեռնային լճերից է, որը տեղակայված է հայկական լեռնաշխարհի սրտում՝ 1914 մետր բարձրության վրա: Լճի երկարությունը՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք ավելի քան 70 կմ. է, իսկ նրա ջրային հայելու մակերեսը գրեթե 1,5 հազ. քառակուսի կմ. է:
Լճից սկիզբ է առնում միակ ակունքը՝ Հրազդան գետնը (Արաքսի վտակ), ընդ որում նրա մեջ թափվում է 28 գետ, որոնց ավազանների ընդհանուր մակերեսը կազմում է 2776 քառ. կմ.: 2030թ նախատեսվում է լճի մակարդակը բարձրացնել մինչև 1903,5 մետրը:
2016թ. հունիսի 20-ի տվյալներով Սևանա լճի մակարդակը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել էր 16սմ.-ով, իսկ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր օգոստոսին՝ 32 սմ.: 2017թ. հունիսի 20-ի տվյալներով, 2016թ. հունիսի 20-ի համեմատությամբ լճի մակարդակը բարձրացել է ևս18 սմ-ով: