Բավ է պառակտվել
14-01-2016 09:37

Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի հարավ արևելքում՝ Դիարբեքիր շրջանում, ոստիկանական բաժանմունքի մոտ պայթել է պայթուցիկով լի ավտոմեքենա: 
Ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 36-ը վիրավորվել են: 
Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի՝ մի կնոջ և երեխայի, և 22 վիրավորի մասին: 
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթուցիկը պայթել է ոստիկանության շենքի մուտքի մոտ: 
Դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։