Բավ է պառակտվել
01-04-2015 10:21

Մահացել է մոլորակի ամենածեր կինը

Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենածեր կինը՝ Միսաո Օքավան: Մարտին նա դարձավ 117 տարեկան: Միսաո Օքավան ստացավ Երկրի ամենածեր բնակչուհու կոչումը նրանից հետո, երբ 2013 թվականին՝ 117 տարեկան հասակում, մահացավ նույնպես Ճապոնիայի քաղաքացի հանդիսացող Ձիրոէմոն Կիմուրան: Օկավայի կարգավիճակը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նրա մահից հետո աշխարհի ամենածեր բնակիչն է դարձել 1898 թվականի հուլիսի 4 –ին ծնված ամերիկուհի Հերտրուդա Ուիվերը: Վերջին անգամ Օքավային տեսել են մարտի սկզբին, երբ նա նշում էր իր 117-ամյակը: Այդ ժամանակ Հիգասիսումիեսի-կու շրջանի վարչակազմի ղեկավար Օհուրա Տահեքիրոն նրան մի փունջ ծաղիկներ նվիրեց և հետաքրքրվեց, թե ինչպես է նա գնահատում իր 117-ամյա կյանքը: Ի պատասխան դրան հոբելյառը հայտարարեց, որ այդ կյանքը իրեն չափազանց կարճ է թվացել: Իսկ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է նա իրեն զգում, ճապոնուհին պատասխանեց. «Ես երջանիկ եմ»: Երկարակյաց կնոջ լսողությունը և տեսողությունը վերջերս վատթարացել էին: Սակայն ընդհանուր առմամբ Միսաո Օքավայի ֆիզիկական և մտավոր վիճակը բավարար էր. Նա ինքնուրույն էր տեղաշարժվում իր սայլակով, սնվում էր օրեկան երեք անգամ և քնում էր օրեկան 15 ժամ: Օքավան ասում էր. «Կերեք և քնեք, և դուք երկար կապրեք: Բացի այդ դուք պետք է սովորեք թուլանալ»: