Բավ է պառակտվել
19-06-2015 08:51

Երկրի ամենատարեց բնակիչը մահացել է

ԱՄՆ քաղաքացի Ջերալին Թելլին, ով համարվում էր Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը, մահացել է 116 տարեկանում: Նրա դստեր խոսքով, Թելլին որոշ ժամանակ առաջ տեղափոխվել է հիվանդանոց: Թոքերի հետ կապված խնդիր է ունեցել: Բուժման կուրսերից հետո վերադարձել է տուն: Կինն իր ծննդյան 116-ամյակը նշել է մայիսի 23-ին: Նա ծնվել է 1899 թվականին Ջորջիա նահանգում: Ամուսնացել է 1936 թվականին: Ամուսինը մահացել է 95 տարեկանում՝ 1988 թվականին: Այժմ Երկրի ամենատարեց բնակիչը կհամարվի մեկ այլ ամերիկուհի՝ 115-ամյա Սյուզաննա Մուշատտ Ջոնսը: