Բավ է պառակտվել
23-01-2016 12:41

Մահացել է Թուրքիայի ամենահարուստ գործարարներից մեկը

Թուրքիայում մահացել է երկրի ամենահարուստ գործարարներից մեկը՝ ղեկավարների խորհրդի նախագահ և «Koç Holding» ընկերության հիմնադրի թոռ Մուստաֆա Քոչը: 
Հաղորդվում է, գործարարը մահացել է հիվանդանոցում՝ չնայած բժիշկների գործադրած ջանքերին: 55-ամյա գործարարը մահացել է սրտի կաթվածից:
2015 թվականին «Forbes» ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 1.05 միլիարդ ԱՄՆ դոլար: Թուրքիայի ամենահարուստ մարդկանց ցանկում նա զբաղեցնում էր 26-երորդ հորիզոնականը: Իսկ նրա հայրը՝ Մուստաֆա Ռահմի Քոչը, ունի 1.86 միլիարդ դոլար և Թուրքիայի ամենահարուստ գործարարների քառյակում է:
«Koç Holding»ը աշխարհի խոշորագույն ընկերություններից է: Ձեռնարկությունն ունի 80 000 աշխատակից: