13-10-2016 16:46

Վախճանվել է Թաիլանդի թագավորը

88 տարեկանում մահացել է Թաիլանդի թագավոր Փհումիփոն Ադուլյադետը: Այս մասին տեղեկանում ենք Թաիլանդի Թագավորական պալատից: «Նորին Գերազանցությունը խաղաղ մահացել է Սիրարաջի հիվանդանոցում»,– ասված է հայտարարության մեջ։ Մահվան պատճառները հայտնի չեն։

Թաիլանդի հաջորդ թագավոր կդառնա նրա 63-ամյա որդին՝ Մահա Վաջիրալոնգկորնը։