Բավ է պառակտվել
26-11-2016 15:01

Մահացել է Ֆիդել Կաստրոն

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն է մահացել 90 տարեկան հասակում:

Լուրը հայտնել է նրա եղբայր Ռաուլ Կաստրոն:

Ֆիդել Կաստրոն զբաղեցրել է Կուբայի պետական խորհրդի և նախարարների խորհրդի ղեկավարի պաշտոնը 30 տարիների ընթացքում՝ 1976 թվականից: Նա նաև իրակացնում էր հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարի գործառույթները:

Կաստրոն իր լիազորությունները 2006 թվականին փոխանցել է Ռաուլին՝ առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ: