28-09-2016 09:52

Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը

93 տարեկան հասակում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, որը վերջերս ինսուլտ էր ստացել ու գտնվում էր Թել Ավիվի հիվանդանոցում։ 

 Պերեսը միջուկային զենքով զինված տարածաշրջանում Իսրայելի հիմնադիրներից էր և պաղեստինցիների հետ խաղաղ համաձայնագրի համար Խաղաղության Նոբելյան մրցանակակիր։

Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա հաղորդագրությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում: Օբաման գրել է, որ ուրախ է Պերեսին իր ընկեր անվանելու հնարավորության համար: Նրա խոսքով՝ Պերեսը եղել է Իսրայելի և անկախության համար պայքարի նրա ոգու էությունը:

Ինսուլտից հետո Պերեսը կոմայի մեջ էր ընկել և նրան միացրել էին շնչառական ապարատին ու չնայած բժիշների ջանքերին, Իսրայելի նախկին նախագահի առողջական վիճակը վատթարացել էր և սեպտեմբերի 28-ին գիշերը նա մահացել է։