Բավ է պառակտվել
21-02-2014 11:08

Հրաժարական է տվել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Երեկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Դումանսկին հրաժարական է տվել,հայտնում է «Գլավկոմը»:
«Այսօր տեղի է ունենում Ուկրաինայի ԶՈՒ-ի ներգրավում քաղաքացիական կոնֆլիկտին: Դա կարող է հանգեցնել ինչպես քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինծառայողների զանգվածային կորուստների: Սա իմ անձնական դիրքորոշումն է` որպես սպա եւ քաղաքացի, այդ պատճառով էլ ես հրաժարական եմ տվել», - հայտնել է Դումանսկին: