24-04-2014 18:48

Ուկրաինայի իշխանությունները մի քանի ուղղությամբ ռազմական հարձակում են սկսել

Այսօր ուկրաինական ուժայինները զրահամեքենաների օգնությամբ հարձակումներ են սկսել երկրի արևելյան շրջանների ուղղությամբ: Առաջին գծում հայտնվել է Սլավյանսկը. բանակային ստորաբաժանումները շրջապատել են քաղաքը և միանգամից մի քանի անցակետ են գրոհել: Կան սպանվածներ և վիրավորներ: Մեր նկարահանող խումբը ևս գրեթե հայտնվել էր կրակի տակ: Առաջին հարձակման թիրախն է դարձել քաղաքի հյուսասային հատվածում գտնվող անցակետը: Նրանց մոտենալու փորի ժամանակ ռազմազգեստով մարդիկ նշանի տակ վերցրեցին նույնիսկ լրագրողներին: Մի քանի րոպե անց զինվորականները անցկացրեցին իրենց ուղղությամբ քայլող տեղի բնակիչներին: Նրանք պատմեցին, թե ինչ ուժեր և ինչպիսի թվով բռնագրավել են ժողովրդական անցակետը: 

Նախ զինվորականները փորձել են ամրապնդվել անցակետում, սակայն լրագրողների ճնշման ներքո, որոնք չէին դադարում պարզել, թե ինչ է կատարվում , դանդաղորեն մոտենում էին, այնուհետև տեղավորվեցին զրահամեքենաներում և սկսեցին նահանջել: Հետագայում հայտնի դարձավ, որ քաղաքի այս մուտքը մի քանի շաբաթ շարունակ վերահսկող ապստամբները զինվորականներին տեսնելիս այրեցին ավտոդողերը և կռվին չմասնակցեցին:

Ինչպես մեզ հայտնի է դարձել բացի այրվող նյութերով շշերից և մի քանի տրավմատիկ ատրճանակներից պաշտպանները այլ զենք չեն ունեցել, իսկ ուժայինները, ինչպես հայտնել են իրադարձությունների վկա, այպես ասած, մինչև ատամները զինված են եղել: Միևնույն ժամանակ քաղաքի մյուս ծայրամասերից իրարամերժ տեղեկություններ էին հասնում: Ըստ լավյանսկի ինքնապաշտպանության շտաբի վերջին տեղեկությունների, զինված բախումների արդյունքում կան վիրավորներ և զոհվածներ: Հինգ զոհված ապստամբների մասին հայտնել են նաև Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունից: Հաստավել է նաև այսօր առավոտյան սպանված Սլավյանսկի բնակչի մասին տեղեկությունը: Քաղաքից տաս կիլոմետր հեռավորության վրա հրակոծվել է աշխատանքից քաղաք վերադարձող երիտասարդների մեքենան: Արդյունքոմ երիտասարդներից մեկը վիրավորվել է, իսկ երկրորդը՝ մի 22-ամյա պատանի, զոհվել է:
Մամուլը հայտնում է, որ ուկրաինացի զինվորականների այս գործողությունները մշակվում են արտասահմանցիների, այդ թվում նաև ԱՄՆ-ից, մասնակցությամբ: Գլխավոր ուժն են իրենցից ներկայացնում "Պրավի Սեկտոր"-ի զինյալներից և այլ էքստրեմիստական կազմակերպություններից ձևավորված խմբերը: