Բավ է պառակտվել
27-01-2014 20:39

Ուկրաինայի հայ համայնքը հայտարարություն է տարածել

 AnalitikaUA.net-ը հայտնում է, որ Ուկրաինայի հայերի միությունն, այսօր՝ Սերգեյ Նիգոյանի մահվան առթիվ, հայկական համայնքի բոլոր ղեկավարների արտահերթ ժողով է անցկացրել, որի ժամանակ համատեղ հայտարարություն է ընդունվել:
Հայտարարության մեջ մասնավոապես ասվում է.
«Ուկրաինայի հայերի միությունը, միակ հասարակական կազմակերպությունն է, որը միավորում է երկրի բոլոր տարածաշրջանների հայկական համայնքները: Մենք դեմ ենք հանդես գալից ցանկացած հակաիրավական գործողության:Ուկրաինայի հայերի միությունը շահագրգռված է վիճելի հարցերի խաղաղ լուծմամբ և իր հնարավորությունների սահմաններում կնպաստի դրան : Ուկրաինայի հայերի միությունը հետայսու ևս իր հսկողության տակ կպահի Սերգեյ Նիգոյանի մահվան գործի քննությունը: Մենք օպերատիվ և օբյեկտիվ հետաքննության հույս ունենք: Մենք հայկական ծագմամբ ուկրաինացիներ ենք, մեզ անհանգստացնում են մարդկանց մահվան բոլոր դեպքերը: Սգում ենք զոհերի համար և հայտնում մեր ցավակցությունները նրանց հարազատներին ու մտերիմներին»: