Բավ է պառակտվել
28-03-2014 12:34

Զորահավաքի դեպքում Ուկրաինայում քաղաքացիների տարիքը կբարձրացվի մինչև 55 տարեկան

Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, ըստ որի զորահավաքի դեպքում զորակոչի ենթակա քաղաքացիների տարիքը բարձրացվում է մինչև 55 տարեկան: Այդ մասին հինգշաբթի երեկոյան հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի մամուլի ծառայությունը: «Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի Ուկրաինայի 40-ից 55 տարեկան քաղաքացիներին իրականացնել հայրենիքի պաշտպանության և դրա տարածքային ամբողջականության սահմանադրական պարտքը»,- հաղորդվում է փաստաթղթին ուղեկցող բացատրական գրությունում: Բացի այդ, «օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա կատարելագործել զորահավաքի անցկացման համակարգը, բարձրացնել Ուկրաինայի զինված ուժերի, այլ ռազմական կազմավորումների պաշտպանունակությունը և կապահովի հայրենիքի և դրա տարածքային ամբողջականության պաշտպանությունը»: